Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Հայաստանում արտադրված հոգեմետ դեղերը 5 անգամ էժան են

Հայաստանում հոգեմետ դեղեր արտադրող միակ ընկերության`«Արփիմեդ»-ի տնօրեն Վաչագան Ղազարյանն Aysor-ին ասաց, որ հոգեմետ դեղեր հիմա ավելի շատ են գնում, քան առաջ. արտադրում են նույն որակով, բայց ընկերության նկատմամբ վստահությունը մեծացել է:

 

Շուկայում գրանցված 4100 անուն դեղերից 137-ն արտադրում է «Արփիմեդ» ընկերությունը: Ընկերության պետական տենդերի ժամկետը լրանում է 2011 թվականի հունվարի 1-ին ու վերջինս տենդեր ստանալու համար պատրաստվում է դիմել նաև մյուս տարի:

 

Ղազարյանն ասում է, որ 2009-2010թ. պետության կողմից գնված հոգեմետ դեղերի 90 տոկոսն իրենք են արտադրել, քանի որ իրենց արտադրանք ավելի մատչելի է` դրսում պատրաստվածից 5 անգամ էժան:

«Ցավոք, չենք կարող արտադրել այնպիսի դեղեր, որոնց ակտիվ նյութը կարելի է ստանալ 10 անգամ էժան, քանի որ դրանք պատենտավորված են (երբ կազմակերպությունը ստեղծում է իր դեղը, 15 տարով նրան է պատկանում հեղինակային մենաշնորհը)»,- ասաց նա:

Իսկ սրտի համար նախատեսված արտաքին պրեպարատներից , օրինակ, էնալապրիլ H-ն, ըստ Ղազարյանի, Հայաստանում արևածաղկի նման է վաճառվում: Ընկերությունն իր արտադրանքի ծավալի 40 տոկոսն արտահանում է Ուկրաինա, Բելառուս ու Վրաստան:

Առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանի մեկնաբանմամբ` հոգեմետ դեղերի նկատմամաբ պահանջարկի մեծացումը չի նշանակում, որ հոգեկան խանգարում ունեցողների թիվն է ավելացել, ուղղակի պետության կողմից դեղապահովման շրջանակն է մեծացել:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ